Ալբերտ Սահակի Ամիրխանյան

Ալբերտ Ամիրխանյանը  ծնվել  է 1948 թվականի մայիսի 5-ին, Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքում: 1966-ին ավարտել է տեղի թիվ  2-րդ միջնակարգ դպրոցը,  այնուհետև  ծառայել է ԽՍՀՄ  բանակի մոտոհրաձգային ստորաբաժանումներում: Նա հիանալի հրաձիգ էր, ծանոթ էր մարտական փոքր տրամաչապի զենքերին: Ալբերտ Ամիրխանյանն աշխատում էր Հոկտեմբերյան քաղաքի ապակե տարաների գործարանում, որպես հերթափոխի պետ: Ալբետը  «Արծիվ-13»  ջոկատի անփոխարնելի զինվորներից էր: Նա ջոկատի հետ եղել է Հայաստանի սահմանների ինքնապաշտպանական մարտերին և Ացախի ազատագրական մարտերին, հատկապես Հադրութի և Մարտակերտի ճակատամարտերում: Ալբերտի վերջին մատը 1992 թվականի հունիսի  29-ին  էր`  Մատակերտի  շրջանի  Լենինավան (Հասանդայա) գյուղի  ազատագրման  ժամանակ,  որտեղ  էլ  ընկել  է  հերոսի  մահով  և  ամահացել: Ալբետը ամուսնացած էր ուներ 2 զավակ: