Արամ Արմենի Ստեփանյան

Արամ Ստեփանյանը ծնվել է 1971 թ.-ի մարտի 3-ին Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում:  Տակավին չեր լռացել նրա մեկ տարին, երբ ծնողները`Արմեն և Ասյա Ստեփանյանները.բնակություն են հաստատում Մեծամոր քաղաքում: Այնուհետև ճակատագիրը նրան նորից վերադառձրել է Արցախ, և նա իր սկզբնական կրթությունը ստացել է Մեծամորում,այնուհետր Մարտակերտի  շրջանի Լենինավանի  դպրոցում:  1989 թ.-ին նա Մարտակերտից զորակոչվում է նախկին Միության` իսկական ծառայության: Զորացրվելուց հետո վերադարցել է Մեծամոր, որտեղ վերաբնակնվել են նրա ծնողները և միանգամից անդամագրվել Երկրապահ ջոկատին:      Արամը Ռուբիկ Եղոյանի Արծիվների ջոկատի երևելի տղաներից մեկն էր: Նա հիանալի գիտեր Արցախ աշխարհը,ճանապարհներն ու ուղղություննները, լեռնային անանցանելի տեղանքը: Ջոկատի հետ Արամը մասնակցել է Լաչինի,Հադրութի, Մարտակերտի շրջանի, իր հայրենի գյուղի և նրա շրջակա գյուղերի ազատագրման մարտերին: Արամի վերջին մարտը 1992 թ.-ի հունիսի 29-ին էր, Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղի համար: Որտեղ էլ ընկավ հերոսի մահով և անմահացավ:  Մեծամորի տաք օրերի մեջ անդուլ ու վսեմ հոգու բարձունքից Արամաը տեսնում էր իր ծննդավայրը` Մատաղիսը:Այդ գյուղի մասին քիչ էին պատմել:Սակայն ծնողների խիստ ու խաս բառբարը, ձայնի մեղմ սահքը, կարոտի աներևույթ շեշտը, հառաչանքի շքեղ հարմոնիան Արամին տեղափոխում էին իր առաջին օրորոցը: Նա ամեն պահ իրեն պարուրած այդ զգացմունքներն էր քննում, խորում ու զարմանալի կարոտ հայտնաբերում առտնին հոգսերից անկախ: Խոստովանանքս սակայն միայն իր համար էր, կարոտի դաշտը իր մեջ, իսկ բառբարի բարձրացող կաղնին` իրեն ու ծնողներին կապող հավատի երդումը: Հորենական սուրբ բնազդի չվաւրագույրվող ցոլքը  նրա  մեջ  ի մի էր բերում արյան հիշողությամբ վաստակածը, այն, որ  ոչնչով չէր կարող փոխարինել :