Իսրայել Թորգոմի Եղիազարյան (Մշեցի Իսրո)

Իսրայել Թորգոմի Եղիազարյան (Մշեցի Իսրո)

Իսրայել Եղիազարյան  Ծնվել է 1952թ.-ի Թալինի շրջանի Ցամաքասար գյուղում: Նրանց ընտանիքը տեղափոխվել է Հոկտեմբերյանի շրջան և վերջ ի վերջո բնակություն հաստատել Մեծամոր քաղաքում: Իսրեյել Եղիազարյանը ուներ միջնակարգ կրթություն: Նա ծառայել է նաղկին Միության բանակում, աշխատել արտադրության մեջ` գործի մարդ էր: Մշեցի Թորգոմի որդին չէր կարող անտարբեր նայել 1988թ.-ից հետո Հայաստանում սկիզբ առած անց ու դարձին, որոնք տվյալ ժամանակի զգացողությամբ՝ ներշնչող էին և տրամադրում էին սերունդներին: Իսրայել Եղիազարյանը միացավ Ռուբիկ Եղոյանի ղեկավարած «Արծիվ-13» ջոկատին և առաջին օրվանից դարձավ այդ հավաքական խմբի արիության ոգին և կռվող ազատամարտիկը: Նա հրաշալի գիտեր հայ դասական ֆիդայինների պատմությունը, նրանց սխրանքը քանի որ ապրել ու մեծացել էր Տարոն աշխարհից գաղթած կարոտյալների միջավայրում: Մշեցի Իսրոն «Արծիվ-13» ջոկատի մարտական կենսագրության կրողն էր, նրա հետ եղավ մինչև վերջ և մնաց լռության վարագույրներ ետևում: Նա Երասխից հասավ Գորիս, Լաչին, ապա Հադրութ և Մարտակերտ: Մշեցի Իսոյի վերջի մարտը եղավ Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղի ազատագրման համար որտեղ էլ ընկավ հերոսի մարտով: Իսրայելը ամուսնացած էր և ուներ 3 զավակ: Երկրապահ ջոկատներ…. Երկրապահ բառը շատ սրտամոտ է Իսրայելին: Երկիր պահող ու պահպանող տղաների հետ մեկ անգամ չէր, որ հանձնարարական ժամկետով գնում էր Արցախ, մասնակցում մարտական գործողություններին ու վերադառնում: Կամավորների ջոկատում ինքնել այն կամավորներից մեկն էր, որոնք անտրտունջ էին, արի, սակայն ամուր ձուլված իրենց նպատակներին: Նրանց այլ ընտրանք չկար, հայրենիքի սերն ու կարոտը, փրկության միաձույլ ուժ կազմելը՝ հավատի շեշտորեն էր, որ ամեն լուսաբացից առաջ հիշեցնում էր ուժի, վեհության, կարոտի արդարության մասին: Եվ Իսրայելը դարձավ նպատակի իսկական զինվոր: Իր շրջապատում սովորական ընդունեցին նրա քայլը, իսկ նա չզարմացավ, իրեն չէր էլ ուզում նրանց կողքին տեսնել ովքեր տաքուկ տեղ էին փնտրում, իրենց տան սահմաններից չէին ուզում հեռանալ: Իսրայելի և իր մարտական ընկերների աչքից չէին վրիպում այդպիսինները, բայց նրանք լռությամբ էին քննում նրանց, թաքցնում էին վիրավորանքն ու զայրույթը: Միշտ էլ սխրանքը տանում է հոգով ուժեղներին, նրանց, ովքեր հայրենիքի սերն ու վեհությունը լուռ պահում են սրտի սահմաններում, ովքեր ազնվորեն տանում են իրենց խաչը…. Հույսի վսեմության և հավատի խաչը….. Իսրայելը այդ գաղափարների առաջամարտիկն էր….