Լյովա Պետրոսի Պետրոսյան

Լյովա   Պետրոսյանը   ծնվել  է  1950  թվականի ապրիլի  12-ին  Վրաստանի  Քութաիսի  շրջանի  Լիլո   գյուղում:   Նա  տակավին   հինգ  տարեկան  էր,  երբ  ծնողների  հետ  1955թ.   տեղափողվեց   Հոկտեմբերյան  քաղաք՝   մշտական   բնակության: Լյովա   Պետրոսյանն    ավարտել   է  Հոկտեմբերյան  Քաղաքի  թիվ  3  միջնակարգ   դպրոցում:  Նա   հետագայում   ծառայել  է  նախկին   Միության  բանակում,   սովորել   զինվորական   գործը  և   վերադարձել   հայրենի  քաղաք:  1988թ.   փոթորկալի   օրերից   Լյովա   Պետրոսյանը  ամբողջ  էությամբ   նվիրվեց  մեծ  շարժման  գաղափարներին և  մինչև  վերջ  իր  նվիրվածությունը,  գործնական  հատկանիշները  ներդրեց  հատկապես    Հայաստանի  սահհմաների   պաշտպանության  և   Արցախի  ազատագրության  պայքարի  գործին: Նա  իր  ակտիվությամբ  և նպատակներով  միացավ  «Արծիվ 13»  ջոկատին,   մասնակցեց  Երասխավանի,  Նոյեմբերիանի,  Գորիսի  սահմանաին  գյուղերի  պաշտպանությանը,  մարտական  առաջադրանքներ  կատարեց  Արցախում: Լյովա  Պետրոսյանը   Ռուբիկ   Եղոյանի   հրամանատարության   ջոկատում  եղավ  Հադրութ-Մարտակերտ   ճակատներում  և  իր  անձնազոհությամբ  փայլեց  մարտական   առաջադրանքների  կատարելիս: 1992թ.   հունիսի  29-ին   Մարտակերտի  շրջանի   Լենինավան  (Հասանդայա)   գյուղի  ազատագրման   համար   զոհվեց   և  անմահացավ  հանուն  ազատ  և  անկախ  Արցախի  համար: