Ռուդիկ Ժորայի Հարությունյան

  Ռուդիկ Հարությունյանը ծնվել է 1961թ.-ի  հուլիսի  7-ին Արմավիրի (Հոկտեմբերյան) քաղաքի Հոկտեմբեր գյուղում : Տակավին վաղ մանկության հասակում նա կորցրել է հորը : Մայրը՝ Անժելա Շահնազարյանը մշտական բնակության նպատակով տեղափոխվում է Մայիսյան գյուղ, որից հետո Ռուդիկը սովորում է հեռակա դպրոցում , այնուհետև ընդունվում է վարորդական դասընթացներ և հետո ծառայում նաղկին Միության բանակում : 1989թ.-ին  Ռ. Հարությունյանն արդեն մեծ շարժման մեջ էր նա,  որպես ազատամարտի գաղափարների համախող և իսկական նվիրյալ, մեկընդմիշտ կապվեց Ացախի փրկության նպատակներին : Նա մարտական առաջին մկրտությունն ստացել է Արծվաշենում, երբ արդեն անդամագրված էր Ռուբիկ Եղոյանի Երկրապահ ջոկատին : Այնուհետև <<Արծիվ 13>>-ի քաջարի տղաներ հետ մարտական գործողությունների է մասնակցել Հադրութում, Հաթերքի բարձրունքներում, Շուշիյում, Լաչինում, Շահումյանում : Ջոկատի հետ նա վերջին անգամ հունիսի 29-ին մասնակցեց Մարտակերտի շրջանի Լենինավան (Հասանդայա) գյուղի ազատագրման համար որտեղ էլ անմահացավ հերոսաբար : Ռուդիկը ամուսնացած էր ուներ երկու զավակ : Նրա անունը հավատամքի և սիրո խտացումով հիշում Մայիսյանում : Նա մնում է գրոհող այն շարքերի հետ, որոնք հանուն մեծ գործի ելան պայքարի և միշտ մնացին պատնեշի վրա : Ռուդիկին այդպես էն պատկերացնում, քանի որ նա երբեք չի լքել ընկերների  Ռուբիկի ջոկատը : Նա մնաց ժամանակի տաք քուրայի մեջ, մնաց ողջակիզման անխուսափելի պայմանով, որովհետև դա էր այդ օրերի առաջին բառը, առաջին տողը և անբողջական ամենը : Ռուդիկը և ջոկատի ընտրյալ մյուս անդամնորը ունեին իրենց առաջադրանքը, հոգու իրենց քարտեզը, որը մոտ էր և անսահման հեռու : Նրանց խոսքը հոգու ձուլվածք էր, իր բնույթի գաղափարի մեջ թրծված, որից սառսռում էր թշնամին և դա էր դրանց մեծ ուժի խորհուրդը, որն առերևույթ չէր երևում, ավելի ճիշտ նրանք չէին ցուցադրում, բայց նրանց ճախրն ազատ արձակում էին գրոհի պահին, երբ վճիռը հաղթանակ է ենթադրում, և ամեն պայմանականն ու կասկածելին մնում էր ռազմաճակատի կուլիսներում …