Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 4 » Հայ հայդուկային շարժման սկզբնավորումը
12:35
Հայ հայդուկային շարժման սկզբնավորումը

Հայ հայդուկային շարժումը կամ ինչպես ընդունված է ասել ֆեդայական շարժումը ձևավորվել է XIX դարի 80-ական թվականների կեսին: Ֆեդայական շարժումը թուրքական բռնատիրական համկարգի դեմ զինված ազգային-ազատագրական պայքարի ձև է: Սկզբնական շրջանում հստակ քաղաղաքական նպատակներ չուներ: Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար: Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված: Հայերի կյանքը, ունեցվածքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆեդայիները միշտ  ստացել են ժողովրդի օգնությունը:
Ֆեդայական առաջին խմբերը ստեղծվել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում, Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Այս ժամանակներում առավել հայտնի ֆեդայապետներ էին Մարգար Ամիրյանը (Մարգար Վարժապետ), Ստեփանոս Մխիթարյանը (Արաբո)
Ռուբեն Շիշմանյանը (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանը (Մնձուրի Առյուծ), Գրիգոր Կարապետյանը (Արամ Աչըքպաշյան), Հովհաննես Մինասյան  (Մինաս օղլի), Մեծ (Թորոս Ծառուկյան) և Փոքր «Չելլոները» և ուրիշներ:

Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ (Արամ Աչըքպաշյան և ուրիշներ) փորձեր են արել համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ ֆիդայական խմբերի գործողությունները։ Բայց աշխատանքներն այդ ուղղությամբ հետևողական չէին և էական արդյունք չեն տվել: 1880 ական թվականների կեսերին որոշ հայ ֆեդայապետներ մտադրություն ունեին համագործակցություն ապահովել հայ ֆեդայական շարժման և Օսմանյան կայսրությունում ոչ թուրք ժողովուրդների՝ հատկապես քրդական ազատագրական պայքարի միջև, սակայն այս մտադրությունները հաջողություն չի ունենում և չի իրագործվում: 
Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների՝ արևելահայության և արևմտահայության միջև, նրանցից շատերը այցելել են 
Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-90-ական թվականներին Ռուսաբնակ հայերի և Կովկասահայերի շրջանում մեծանում է հետաքրքրությունը արևմտահայերի ազատագրական պայքարի հանդեպ, ինչի արդյունքում հետզհետե ծավալվում է օգնության շարժում: Այս ընդացքում շատ հայ երիտասարդներ՝ հիմնականում ուսանողներ խմբեր են կազմում թուրքիո սահմանամերձ շրջաններում և զինվելով փորձում հատել սահմանը գնալ Արևմտյան Հայաստան՝ օգնության հասնելու իրենց ազգակիցներին: Այս գործողություններում առավել հայտնի դեմքեր են Վարդան Գոլոշյանը և Սարգիս Կուկունյանը: Այս նույն ընթացքում կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք մեծ քանակությամբ զենք են տեղափոխում Պարսկաստանից, Ռուսաստանից և Անդրկովկասից:

 

Դիտումներ: 2623 | Ավելացրեց: ArmenSargsyanS | - Վարկանիշ -: 3.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar