Գլխավոր էջ » Վիդեո » Երաժշտական

Հիմի էլ լռենք - Խորեն Պալյան (Ակապելլա)

00:02:34
Այցելություններ: 3 Ավելացրեց: ArmenSargsyanS ArmenSargsyanS 
Նյութի նկարագրությունը  :

Հայութեան մէջ ազգային ինքնութեան արթնացումը եւ նրան ազգային-ազատագրական պայքարին մղելը XIX դարի կէսերի առաջադէմ ազգային գործիչների կեանքի նպատակն ու ստեղծագործութեան ուղենիշն էր: Այդ բացառիկ դէմքերից էինք Միքաել Նալբանդեանը, Ռափաել Պատկանեանը, Րաֆֆին եւ ուրիշները: Նրանց համար կար մէկ ազգային նպատակ՝ անել առավելագոյնը հայութեան ինքնագիտակցութեան արթնացման համար: Նախադէպը V դարն էր՝ մեր ազգային ոգեղենութեան դարաշրջանը, որն յաճախ գրական ներշնչանքի աղբիւ էր յանդիսանում՝ նպատակ ունենալով ազատասիրութեամբ դաստիարակել նոր սերնդին: Այս իրողութեան լաւագոյն օրինակներից մէկը Ռափաել Պատկանեանի «Քաջ Վարդան Մամիկոնեանի մահը» վիպասքն է, որի «Վարդանի երգը» հատուածը մինչ այսօր հայ ժողովրդի սիրուած ազգային բոցաշունչ երգերից է:
Յատկանշական է, որ ընթերցելով այս ստեղծագործութիւնը, ժամանակի մեր միւս ազգային գործիչներից ու բանաստեղծներից մէկը՝ Միքաել Նալբանդեանը, որ Պատկանեանի գաղափարական գրչակից ընկերն էր, Պետրոպավլովյան բանում գրում է պատասխան բանաստեղծութիւն՝ «Մամիկոնեան Մեծ Վարդանի պատասխանը» վերնագրով, որտեղ նա Պատկանեանի «Հիմի՞ էլ լռենք»-ին հակադրում է «Հիմի է՞լ խօսենք հարցադրումը», վկայակոչելով մեր իսկ ձեռքերով մեր ազգային արժեքներն ու ձեռքբերումները կորցնելու բազում փաստերն ու մեր վարքագծի մէջ ազգային գիտակցութեան բացակայութիւնը, որի առկայութիւնը քանի դեռ կայ, մենք զրկուած ենք խօսելու իրաւունքից:
Ցաւօք, դեռ եւս XIX դարում մեր երկու Մեծերի միջեւ ծաւալուած այս երկխօսութեան մէջ հոլովուղ մտահոգութիւնները, այլ կերպ ասած՝ «Հիմի՞ էլ լռենք»-ի եւ «Հիմի՞ էլ խօսենք»-ի հակադրութիւնը մեր կեանքում առկայ է նաեւ այսօր՝ XXI դարասկզբին, ինչը լուրջ խորհելու եւ մտածելու տեղիք է տալիս:

Ռափայէլ Պատկանեան։ ՎԱՐԴԱՆԻ ԵՐԳԸ

Հիմի է՞լ լըռենք, եղբարք, հիմի է՞լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը մեր կրծքին,
Ականջ չի դընում մեր լաց ու կոծին.
Ասացէ՛ք, եղբարք հայեր, ի՞նչ անենք, —
Հիմի է՞լ լռենք:

Հիմի է՞լ լըռենք երբ մեր թշնամին,
Դաւով, հրապուրանքով տիրեց մեր երկրին,
Ջնջեց աշխարհքից Հայկայ անունը,
Հիմքից կործանեց Թորգոմայ տունը,
Խլեց մեզանից թագ, ե՛ւ խօսք, ե՛ւ զէնք, —
Հիմի է՞լ լռենք:

Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Խլեց մեր սուրը — պաշտպան մեր անձին,
Մշակի ձեռքիցն էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կռեց,
Վա՛յ մեզ, շղթայով կապած գերի ենք, —
Հիմի է՞լ լռենք:

Հիմի է՞լ ըռենք, երբ մեր թըշնամին`
Սոսկալի զէնքը բռնած մեր գլխին,
Կուլ տալ է տալիս արտասուք առատ,
Աղեխարշ բողոք վարուց ապիրատ.
Մեր գլուխ լալու Եփրատ ու՞ր պտռենք, —
Հիմի է՞լ լռենք:

Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին,
Արհամարհելով մեր փառքն ազգային,
Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղավ,
Գառնազգեստ գայլին մեզ գըլուխ դըրավ,
Սուրբ խորան չունինք, արդ ու՞ր աղոթենք, —
Հիմի է՞լ լըռենք:

Հիմի է՞լ լըռենք, մարդիկ ի՞նչ կասեն,
Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խոսեն.
Չե՞ն ասիլ, որ հայք արժանի էին
Այդ ըստրկական անարգ վիճակին.
Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք, —
Մինչև ե՞րբ լըռենք:

Թո՛ղ լռե մունջը, անդամալույծը,
Կամ` որոց քաղցր է թշնամու լուծը.
Բայց մենք, որ ունինք հոգի ու սիրտ քաջ,
Ե՛կ անվախ ելնենք թըշնամու առաջ,
Գոնե մեր փառքը մահով ետ խըլենք —
Ու այնպես լըռենք:

Միքայել Նալբանդյան: Հիմի է՞լ խօսենք

Հիմի՞ ել խսօենք, եղբարք, հիմի՞ էլ,
Երբ ընտանեկան երկպառակութեամբ
Ուրիշ բան չունինք, բայց իրար դաւել,
Եւ սարսափելի ազգուրացութեամբ
Մեր նախնեաց ուխտը ոտքով կոխել ենք.
Հիմի՞ էլ խօսենք:

Հիմի՞ էլ խօսենք, երբ քաջն Վարդան,
Վաթսուն հազարից, հազարով մնաց,
Մինչ մնացել էր պարսից լոկ մատեան
Գունդը, մեր վաթսուն հազարի դիմաց,
Երբ մեր վատութեամբ՝ ո՜ղջ կորուսել ենք.
Հիմի՞ էլ խօսենք:

Հիմի՞ էլ խօսենք, երբ օտարից շատ
Մենք ենք մեր ազգի արիւնը խմում.
Մոխրանով լցրինք Դւին, Արտաշատ,
Ծխի մէջ կորավ խաչն եկեղեցուն,
Երբ այս ամէնը մենք կատարել ենք.
Հիմի՞ էլ խօսենք:

Հիմի՞ էլ խօսենք, երբ իշխանութիւն
Ծախում է անարֆ հացկատակներին,
Մինչ ստրուկ մարդիկ նստան մեր գլխին
Եւ մեզ կարծում են հող իրենց ոտքի,
Ու մենք մեզ կոխող ո՜տքը լիզում ենք.
Հիմի՞ էլ խօսենք:

Հիմի՞ էլ խօսենք, երբ Լուսավորչի
Բնիկ ժառանգի թեւերը կտրած,
Անարգ պարսիկը այս ու այն թէմի՝
Կարգում է տեսուչ ըստ իւր չար մտաց
Եւ մենք դեռ «կեցցէ՛ արին»,- գոռում ենք.
Հիմի՞ էլ խօսենք:

Հիմի՞ էլ խօսենք, երբ ձեռք ենք տալիս,
Երբ ողջունում ենք մենք այդ չքերին,
Որ դրան շուն են, եւ մեզ տեսնելիս
Շուտ դիմակները դնում երեսին,
Այդպիսիններին դարձեալ պատւում ենք.
Հիմի՞ էլ խօսենք:

Էլ մեր երեսին մնա՞ց մի կաթիլ,
Ամոթի սուրբ ջուր, որ բերան բանանք:
Ո՛չ, թէ չենք ուզում հողից հող կորչիլ,
Թշնամու արեամբ մեր թրին ջուր տանք,
Ազգ, եկեղեցի փրկենք ազատենք,
Ապա թէ՝ խօսենք:

Հոդուածն արտագրված է Լուսակն ամսագրի «N3 Մարտ 2011» համարից:
Աղբյուր՝ http://lernci.livejournal.com/

Երգի Գործիքավորված և ավելի երկար տարբերակը Սահակ Սահակյանի կատարմամբկարող եք դիտել այստեղ՝ http://fidayi.do.am/video/vip/455/erajhshtakan/himi_el_lrenq_sahak_sahakyan

Նյութի տևողությունը: 00:02:34
Հեղինակ: Lilit Tadevosyan
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar