ՍՏԵՓԱՆՈՍ ՄԽԻԹԱՐՅԱՆՅ (ԱՐԱԲՈ)
Ստեփանոս Մխիթարյան՝ առավել հայտնի է Արաբո և Առաքել անուններով . հայ ազգային- ազատագրական շարժման գործիչ՝ ֆիդայապետ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։
Առաքելը ծնվել է 1863 թվականին Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգի Սասուն գավառի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի,Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ։ 1882 թվականին թուրքական իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին և դատապարտում 15 տարվա բանտարկության, սակայն փախչելով բանտից, շարունակում է իր գործունեությունը։ 1889 թվականից սկսած այցելել է Կովկաս, 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության առաջին ընդհանուր ժողովին։ 1893 թվականին Գյալառաշ (Սև բերդ) կոչվող ձորում ընդհարվել է քրդերի հետ և զոհվել իր հինգ ընկերների հետ։