Մարտիկ Ժորայի Գևորգյան

Մարտիկ Գևորգյանը ծնվել է 1952թ.-ի մարտի 24-ին Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքի Երասխահուն  գյուղում: Նա 8-ամյա կրթությունը ստացել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում և իր հոր՝  փորձված մեխանիզատոր Ժորայի, խորհրդով ուսումը շարունակել է Հոկտեմբերյանի պռոֆտեխուսումնարանում: Տրակտորիստի մասնագիտություն ձեռք բրելուց հետո նա զորակոչվել է նախկին խորհրդային բանակ և ծառայել ԳԴՀ-ում տեղակայված զինվորական խմբում: Զորացրվելուց հետո աշխատանքի է հրավիրվել Ղազախստանի հանրապետությունից, որպես հմուտ մեխանիզատոր՝ մասնակցում է խամ ու խոպան հողերի յուրացման աշխատանքներին: Վերադառնալուց հետո իր մասնագիտությամբ աշխատում է հայրենի գյուղում, ՇՄՇ-ի թիվ 13 մելիորատիվ տրեստում՝ որպես վարորդ:     Մարտիկ Գևորգյանը համազգային մեծ շարժման օրերին Երասխահուն գյուղի նվիրյալ ղեկավարն էր, հետո միացավ <<Արծիվ-13>> երկրապահ ջոկատին և նրա շարքերում անձնուրաց ունեցավ Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ինչպես նաև Արցախում և հատկապես Հադրութի և Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին: Մարտիկ Գևորգյանի վերջին մարտ 1992թ-ի հունիսի 29-ին էր` Մարտակերտի շրջանի Լենինավան (Հասանդայա) գյուղի ազատագրման ժամանակ, որտեղ էլ ընկավ հերոսի մահով և անմահացավ :  Մարտիկը  ամունացած էր ուներ 2 զավակ: