Մարգար Ամիրյան (Մարգար վարժապետ)

Մարգար Ամիրյանը ծնվել է 1858 թվականին,  Մշո գավառի Վարդենիս գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա 7 տարի ուսանել է Մշո Սուրբ Կարապետ Վանքի դպրոցում: Ուսումը ավարտելուց հետո վերադառնալով հայրենի Վարդենիս հիմմնում է դպրոց և իր աշակերտներին դաստիարակում հայրենասիրական ոգով: Դպրոցը կառուցելու համար Մարգար Ամիրյանը այցելում է Կոստանդնուպոլիս և Թիֆլիս՝ հանդիպում Գրիգոր Արծրունու, Րաֆֆու և Խրիմյան հայրիկի հետ: Վերադառնալով գյուղ նա Վարդենիսցիներին հորդորում է  զինվել: Գործնականում Մարգար վարժապետը Տարոնում ազատագրական գաղափարներ քարոզող առաջին գործիչն էր:1880-ական  թվականներին գլխավորել է Վարդենիսի ինքնապաշտպանությունը ընդեմ թուրք-քրդական հրոսակների, ապավինելով մի քանի տասնյակ չախմախլի հրացաններով:Երբ Գյուլիզարին փախցնելուց հետո Մեսա բեկը որոշեց հարձակվել եւ ավերել նաեւ Վարդենիս գյուղը, ավազակի դեմ դուրս եկավ Մարգարի զինված խումբը: Մուսա բեկը մի քանի զոհ տալով փախավ:Թուրքական իշխանությունը ոստիկանություն ուղարկեց Վարդենիս: Նրանք վարդենիսցիներից պահանջեցին հանձնել իրենց մոտ եղած զենքերն ու քուրդ աշիչեթության հետ կռվի մեղավորներին: Սակայն Մարգար վարժապետին իր խմբի հետ հաջողվեց ձերբակալությունից խույս տալ: Մարգարին ձերբակալության պատրվակով ոստիկանությունը խուզարկում, թալանում էր հայ գյուղացիներին: Մուշեղաշեն գյուղում, այդպիսի մի խուզարկության ընթացքում, ոստիկանության դեմ են դուրս գալիս վարդենիսցի Հասրաթը իր երկու եղբայրներով: Ոստիկանության եւ նրանց միացած քրդերի հետ կռիվը տեւում է մինչեւ ուշ երեկո: Երեք եղբայրները, հինգ հոգու սպանելով, գիշերով անհետանում են:1890թ. Մարգար վարժապետը մեկնում է Կովկաս:

 1890թ. Մարգար վարժապետը մեկնում է Կովկաս: 1891թվականին նա մի զինատար խմբի հետ վերադառնում է Մուշ: Նույն տարվա աշնանը նա նորից Կովկասում էր եւ պատրաստվում էր Մուշ վերադառնալ Արաբոյի խմբի հետ: Նրան հաջողվում է վերադառնալ եւ Մուշում եւ Խնուսում բացատրական աշխատանքներ տանել: 1892 թվականի ձմռանը Այվզուտ գյուղում մի մատնիչ նրան ձերբակալել է տալիս թուրք ոստիկանապետի սպանության կեղծ մեղադրանքովԲանտում նրան մի ամբողջ տարի խոշտանգում են: Բայց Մարգարը Աննկուն էր եւ նրանից ոչինչ իմանալ չի հաջողվում: Դատի ժամանակ մերկացրել է թուրքական իշխանությունների հայահալած քաղաքականությունը, չի հրաժարվել, որ պայքարել է թուրքական բռնատիրության դեմ։ Նրան կախում են Բաղեշի քաղաքային հրապարակում: Ականատեսներից մեկը գրում է. «Երբ Մարգարին հրավիրում են կախաղանի մոտ, երեսնամյա երիտասարդը պարզ, անխռով դիմում է դեպի մահ եւ կանգնած աթոռի վրա, կախաղանի տակ, դիմում է խուռն բազմությանը. «Հայե՛ր, մի վհատվեք, քաջ իմացեք, որ այսուհետեւ կհասնենք մեր նպատակին: Թեեւ ես մեռնում եմ, բայց դուք պիտի ապրեք: Միայն այն երջանիկ ժամանակ ինձ չմոռանաք»:Այսպես ասպետական կեցվածքով նահատակվեցած քաջաի հայորդին, ով մինչեւ իսկ իր վերջին շունչը փորձեց ծառայել իր ազգին եւ հայրենիքի սուրբ ազատության գործին:

Մարգար Վարժապետի գերեզմանը դարձել է ուխտատեղի: