Համբարձում Պոյաճյան (Մեծն Մուրադ)

 

Ծնվել է 1867 թվականին, Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքում: Նախնական կրթություն ստացել է Հաճնի Միացյալ ընկերության վարժարանում, ապա 1885 թվականին շարունակել է կրթությունը Կոնստանդնոպոլիսի բժշկական ուսումնարանում։ Կոնստանդնոպոլսում ընդգրկվել է զեյթունցի Հարություն Չաքըրյանի ստեղծած «Հայոց հայրենյաց միություն» գաղտնի խմբակի մեջ։ Ապա 1888 թվականին անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը։ Կարճ ժամանակ անց Պոյաճյանը դառնում է Հնչակյան կուսակցության Կոնստանդնոպոլսի ղեկավարը։ 
1890 թվականի հուլիսի 15-ի Գում Գափուի ցույցի գլխավոր կազմակերպիչներից էր. հենց ՄԵծ մուրադն է ստանձնել թրքական սուլթանին հայոց պահանջները ներկայացնելու անձնազոհ գործը։ Մուրադը հետապնդվում է օսմանյան ոստիկանության կողմից իր  եռանդուն գործնեության պատճառով։ Մուրադի նկարը փակցրված էր թուրքական ոստիկանության պետ Նազըմի ընդունարանում, թուրքական բոլոր ոստիկաններին բաժանվել էր նրա նկարը, ինչպես նաև թուրքական կառավարությունը Մուրադի գլխի համար խոստացել էր 2000 ոսկի պարգև։ Մուրադին հաջողությամբ խուսափում է ձերբակալություններից և ապաստանում Հունաստանում։ 1892 թվականին հասնում է Ալեքսանդրեթի նավահանգիստ, իսկ այդտեղից էլ ոտքով հասնում է Սասուն, որտեղ համագործակցում է Միհրան Տամատյանի հետ։ 1893 թվականին եղել է Կովկասում, ապա այնտեղից վերադարձել է Սասուն փոքրաթիվ զինված  խմբով։ 1893 թվականին թուրք կառավարության կողմից Տամատյանին ձերբակալելուց հետո Մուրադն ինքն է ստանձնում Սասունի ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարությունը։ 1894 թվականին Մեծն Մուրադի ղեկավությամբ տեղի է ունենում Սասունի ապստամբությունը, որի ընթացքում Մեծն Մուրադի զինակիցներն են եղել և իրենց մարտական մկրտությունը ստացել ԱնդրանիկըԳևորգ ՉաուշըՀրայր Դժոխքը։

1894 թվականի օգոստոսի վերջին Մեծն Մուրադը փոքրաթիվ խմբով պաշարվել է, երեք օր տևող կռվից հետո ձերբակալվել է։ Նրա հետ կռվում էին Գասպարը, Գևորգ Չաուշը և Ադամը։ Գասպարն առաջարկել է իր վրա վերցնել թշնամու հարվածը, սակայն Մուրադն ու Գևորգը դա կտրականապես մերժեցին, որից հետ 3 հայդուկներն էլ գերի ընկաբ: Թուրքերից մեկն Մեծն Մուրադին տեսնելով բացականչում է. «Մուրադ, հա Մուրադ։ Սա՞ է Մուրադը, այս պստիկ մարդը։»

Մուրադի հարցաքննությունը կայացել է սուլթանական «Յըլդըզ» պալատում, որտեղ վարագույրի հետևից հարցազրույցին հետևել է սուլթան Աբդուլ Համիդը։ Մուրադին դատապարտում են 101 տարվա բանտարկության։ Ապա հայդուկներին տանում են Մուշ, որտեղ նրանց 4 օր տանջանքների են ենթարկում, որից հետո տղաներից մեկը մահանում է։ Դրանից հետո հայդուկներին տեղափոխում են Բաղեշի բանտ։ Սակայն Գևորգ Չաուշը փախուստ է կազմակերպում և համոզում է Մուրադին իր հետ փախչել, բայց Մուրադը մերժում է առաջարկը։ Գևորգը 1896 թվականի ապրիլի 20-ի գիշերը փախչում է բանտից։ Որոշ ժամանակ հետո Մուրադին Բաղեշի բանտից տեղափոխում են Կոստանդնոպոլիս, ապա աքսորում Տրիպոլի։

1904 թվականին իր եղբորը բանտից ազատելու ապարդյուն փորձ է անում Հայկանուշ Պոյաճյանը:
1905 թվականին փախնելով բանտից անցնում է Եվրոպա և հաստատվում Փարիզում։ Հայ հեղափոխական ուժերին համագործակցության կոչ է արել։ Վերակազմյալ հնչակյանների հետ համերաշխություն ստեղծելու նպատակով 1907 թվականինին այցելել է Եգիպտոս, տեսակցել Միհրան Տամատյանին, ապա մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պոյաճյանը ամենուրեք արժանացել է ժողովրդի խանդավառ ընդունելության։
 

1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Թուրքիա, ընտրվել ազգային երեսփոխան և օսմանյան խորհրդարանի անդամ։

Մուրադը պառլամենտում խիստ քննադատության էր ենթարկում երիտթուրքերի քաղաքականությունը։ Նրա ջանքերով էր, որ ձախողվեց ոչ մուսուլմաններին բանակ զորակոչելու օրենքի նախագիծը։

1915 թվականին Մեծն Մուրադը ևս ձերբակալվել է հայ մտավորականների հետ, աքսորվել Կեսարիա։ Նույն թվականի օգոստոսի 24-ին նրան կախաղան են բարձրացնում։