Հովհաննես Մինասյան (Մինաս օղլի)


Ծնվել է Ջանիկի գավառ Ձարշամբա շրջանի Գաբու Գայա գյուղի: Հովհաննես Մինասյանը իր 2 եղբայրների հետ 1885 թվականի կեսերին  հայրենի գյուղում կազմավորում է  «Մինաս օղլու խումբ»-ը, որը հանդիսանում «Փոքր Հայքի կազմակերպության» մասնաճյուղերից: Խմբի անդամների թիվը տատանվում էր՝ ժամանակ առ ժամանակ հասնելով անգամ 200-ի: Հովհաննեսը իր խմբով գործում էր  Ջանիկի գավառում, և նրան հաջողվում է իր խմբով հասնել նրան, որ քուրդ-թրքական ավազակախմբերը դադարում են կողոպտել տեղի բակչությանը: Մինաս օղլին ազատարարի համբավ ուներ ամբողջ բնակչության շրջանում, և հաշվի առնելով այս ամենը թրքական իշխանությունները նրան նշանակել էին շրջանի հեծիալ ոստիկանների հրամանատար: 2 տարի վարելով այս պաշտոնը Մինաս Օղլին չվստահելով թուրէ իշքանություններին հեռանում է պաշտոնից և դարձյալ կազմում իր խումբը: Մատնվելով ձերբակալվում է և բանտարկվում Սամսունի բանտում, որտեղ իր ընտանիքն էր բանտարկված: Որոշ ժամանակ անց  նրան հաջողվում է բանտից փաղչել գյուղացիների օգնությամբ և նոր խումբ կազմել ու իր գործունեությունը ծավալել Սև ծովյա ափամերձ շրջանում: Մինաս Օղլու խումբը ուներ իր զինարանը, իսկ պարենով ապահովում էին շրջակա հայկ գյուղերի բնակիչները: Ավելի վաղ՝ երբ արդեն գործում էր Հնչակյան կուսակցությունը Մինաս Օղլու խումբը դառնում է նրա զինյալ ջոկատներից մեկը: Երբ 1896 թվականին սուլթանը ընդանուր ներում հանձնեց, խումբը կազմալուծվեց, իսկ Հովհաննեսը թրքական կառավարության հետապնդումից ազատվելու համար հեռացավ արտասահման, սկզբում Եգիպտոս, իսկ ավելի ուշ Բաթումի և Սուխումի: