Գալուստ Արխանյան (Մնձուրի Առյուծ, Հաջի Բեկ)

 

 

Ծնվել է 1870 թվականին  Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Կուռուչայ գավառի  Փոքր Արմտակ  գյուղում: Հաճախել է Փոքր Արմտակի դպրոցը: Աշխատել է Կոնստանդնապոլսում որտեղ ծանոթացել է Հնչակյան գործիչների հետ և դարձել Հնչակյան կուսակցության անդամ: 1890 թվականին մասնակցել է Գում Գափուի ցույցին։ Սեփական միջոցներով զենք է գնել և տեղափոխել հայրենի Արմտակ: Իր ֆիդայական խումբը կազմակերպել է 1891 թվականին և գործել է Արմտակի շրջակայքում: 1892 թվականին լուրջ բախումներ է ունեցել Դերսիմի և Օվաճըկի քրդերի հետ, որոնք հաղթական ավարտ են ունեցել։ Այս կռիվնորում վիրավորվել է: Իր մղած բազմաթիվ կռիվներով կարողացել Է  հայ գյուղացիությանը կողոպտող քուրդ ավազակախմբերին պարտության մատնելով սանձել։ Արժանացել Է «Մընձուրի առյուծ» անվանմանը։ Գործել է Դերսիմի Քեռու՝ Ռուբեն Շիշմանյանի հետ: Մնձուրի Առյուծը 1983 թվականին Փոքր Արմտակի մեջ  իր խմբով պաշտպանվել է թուրքական զորքից: Թուրքական կանոնավոր բանակի դեմ 3 օր կռիվ տալուց հետո, եր հայդուկների մի մասը վիրավորվել կամ նահատակվել էին և վերջացել էր զինամթերքը Արխանյանը ստիպված է լինում հանձնվել, որից հետո նրան տեղափոխում են Երզնկայի բանտ: Մեկ տարի տևած դատավարությունից հետո նա մնացել է բանտում 12 տարի, որի ընթացքում փախուստի 2 անհաջող փորձ է արել: Գալուստ Արխանյանը մահացել է բանտում տարափոխուկ հիվանդությունից:

Իր մահից հետո անգամ Մնձուրի Առյուծի անունը մեծ հարգանք և ժողովրդականություն է վայելում: Նրան են նվիրված բազմաթի երգեր և բանաստեղծություններ: Նրա մասին է նաև Վրթանեզ Փափազյանի «Հաջի Բեկ» վիպակը: