Սարգիս Կուկունյան
Ծնվել է 1863 թվականի հունվարի 23, Նախու գավառի Նիժ գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Կուտակաշենի շրջանում), չքավոր ընտանիքում։ Սկզբում ուսանել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղից վտարվել է աշակերտական անհնազանդության համար, ապա մականունը Կուկունյանի փոխելով ընդունվում է Թիֆլիսի Ներսիսյան վարժարան (որը ավարտել է 1885 թվականին), հետո Սարգիսը անցնում է Բաքու՝ այնտեղ մասնավոր դասեր է տալիս, իսկ ավելի ուշ Մարդասիրական ընկերության հովանավորությամբ Սանկտ Պետերբուրգի համալսարանում ուսանում է որպես ապագա ուսուցիչ: Սակայն Պետերբուրգի համալսարանում նա առաջին 2 ամիսը սովորում է իրավագիտության բաժինը, ապա մտածելով, որ Արևելյան Լեզուների բաժինը իր հետագա գործունեությանը ավելի օգտակար կլինի փոխադրվում է այնտեղ: Սակայն Մարդասիրական ընկերությունը դադարեցնում է իր հովանավորությունը Սարգսի նկատմամբ և նա ստիպված է լինում սեփական աշխատանքով պահել իր գոյությունը: Սանկտ Պետերբուրգում ծանոթանում է Լեհ և բուլղար հեղափոխական երիտասարդների հետ, որոնցից տեղեկանում է իրենց երկրների ազգային պայքարին, ինչից հետո Կուկունյանը ինքն է ծավալում հեղափոխական գործունեություն:
Իր ջանքերով վերականգնում է ուսանողական գրադարանը և ստեղծում ուսանողների փոխօգնության դրամարկղ: Հայերեն չիմացող հայ ուսանողներին սովորեցնում է հայերեն, թարգմանություններ է կատարում բալկանյան ազգերի ազատագրական պայքարի պատմությունից: Կուկունյանը Կոնցտանդին Խատիսյանի հետ հրատարակում է բուլղար ավազակապետներ Դանչօ, Ազրաիլ և այլ 15 գրքույկներ որոնք մեծ դեր են խաղում հայ երիտասարդության մտորումները դէպի Արևմտյան հայաստանի ազատագրության հարցին ուղղելու գործում:
Գրքույկները վաճառվում էին շատ էժան գներով և Տրապիզոնով հասցվում էին անգամ Արևմտյան Հայաստան: Կուկունյանը ծանոթանում է Կարապետ Եզյանի հետ և նրան աջակցում «Պետրոս Մեծին հարաբերությունները հայ ազգին հետ» վավերագրական ժողովածուն կազմելիս։ Եզյանը Սարգիսին հորդորում է գնալ Պարսկաստան և այնտեղ ընդունվլ պետական աշխատանքի, ապա ազատագրական շարժումներ սկսել Արևմտահայաստանի մեջ: Մեկնելով Կովկաս նպատակ է ունեցել Արևմտյան Հայաստանն ազատագրելու գործին մասնակցել, որտեղ տեսնելով Թիֆլիսահայ երիտասարդության ոգեվորությունը ուղղված հայ ազատագրական պայքարին կազմակերպում է 107 մարդկանցից բաղկացած զինված ջոկատ, որին հովանավորում էին մեծահարուստներ Ծատուրյանը և Մանթաշյանը, ովքր համապատասխանաբար 5000 և 1500 ռուբլի տրամադրեցին Կուկունյանին։ 1890 թվականի սեպտեմբերին Կուկունյանի ջոկատը Կարսի մարզից փորձել է անցնել Արևմտյան Հայաստան, բայց սահմանի մոտ անհավասար մարտի է բռնվել թուրք սահմանապահների հետ, նահանջել ռուսական սահման, որտեղ ձերբակալվել է և հանձնվել իշխանություններին։ Ցարական դատարանը Կուկունյանին դատապարտել է 20 տարվա բանտարկության և աքսորել Սախալին։ 1905 թվականին ընդհանուր ներմամբ ազատվել է։ 1906 թվականին վերադարձել է ծննդավայր՝ Նիժ, իսկ արդեն 1909 թվականին մատնությամբ ձերբակալվել է, ապա 3 ամսից ազատվել, բայց 1910 թվականինին կրկին ձերբակալվել է։ ՀՅԴ-ն կազմակերպել է Կուկունյանի փախուստը Ելիզավետապոլի բանտից, այնուհետև կրկին ձերբակալվել է և դատապարտվել 15 տարվա տաժանակրության։ Մահացել է Օրյոլի բանտում 1913 թվականին։
Բազուկներըս կը շարժեմ,