Վարդան Գոլոշյան

Ծնվել է 1867 թվականին, Թիֆլիսում: Նախնական կրթություն ստացել է 1877-1879 թվականներին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա ուսումը շարունակել է 1882-1883 թվականներն սովորելով Մոսկվայի Լազարյան ճեմարանում: Հեղափոխական գործունեությունը սկսել է ծավալել  1883 թվականից Արևմտյան Հայաստանում՝ մասնավորապես Վանում, Սասունում և Մուշում, ապա անցել է Սալմաստ՝ Իրան, որտեղ հաստատվել է Հավթվան գյուղում: Իսկ ավելի վաղ՝ 1887 թվականին՝ Թիֆլիֆում մասնակցել է ազատագրական խմբակների աշխատանքներին: 1889 թվականին մայիս ամսին Տարոն է տեղափոխվել իր գաղափարակիցներ Կարապետ Գուլակսզյանի և Հովհաննես Ագրիպոսյանի հետ: Խումբը մայիսի 24-ին կռվի է թուրքիո ոստիկանության հետ՝ Չուխ գեդուկ լեռնանցքում՝ Սպիտակ աղբյուրի շրջակայքում, որտեղել զոհվում է Գոլոշյանը: Այս կռիվը պատմության մեջ է մտնում Չուխ Գեդուկի կռիվ անունով: