Ալբերտ Սահակի Ամիրխանյան
Ալբերտ Ամիրխանյանը ծնվել է 1948 թվականի մայիսի 5-ին, Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքում: 1966-ին ավարտել է տեղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցը, այնուհետև ծառայել է ԽՍՀՄ բանակի մոտոհրաձգային ստորաբաժանումներում: Նա հիանալի հրաձիգ էր, ծանոթ էր մարտական փոքր տրամաչապի զենքերին: Ալբերտ Ամիրխանյանն աշխատում էր Հոկտեմբերյան քաղաքի ապակե տարաների գործարանում, որպես հերթափոխի պետ: Ալբետը «Արծիվ-13» ջոկատի անփոխարնելի զինվորներից էր: Նա ջոկատի հետ եղել է Հայաստանի սահմանների ինքնապաշտպանական մարտերին և Ացախի ազատագրական մարտերին, հատկապես Հադրութի և Մարտակերտի ճակատամարտերում: Ալբերտի վերջին մատը 1992 թվականի հունիսի 29-ին էր` Մատակերտի շրջանի Լենինավան (Հասանդայա) գյուղի ազատագրման ժամանակ, որտեղ էլ ընկել է հերոսի մահով և ամահացել: Ալբետը ամուսնացած էր ուներ 2 զավակ: