Գագիկ Սարգիսի Պողոսյան

 Գագիկ Պողոսյանը ծնվել է 1959թ.-ի ապրիլի 5-ին Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքի Սարդարապատ (Հոկտեմբեր) գյուղում : 1975-76ուս. տարում նա ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ 1979թ.՝ Երևանի Ավտոճանապարհային տեխնիկումը: Գագիկը ուներ ավտոմեխանիկի մասնագիտություն : 1979-81թ. ծառայել է նաղկին խորհրդային բանակում : Զորացրվելով՝ սկզբում աշխատել է Հոկտեմբերյանի շրջկոպի ավտոպարկում, որպես անվտանգության գծով ինժեներ, իսկ 1989թ. մասնակցել է Արցախյան շարժմանը : Աշխատանքի անցնելով ավտոձեռնարկությունում ՛ իրեն վստահված բեռնատարով մշտապես զենք և սննդամթերք էր հասցնում Արցախ՝ Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ տեղամասերում կռվող կամավոր ազատամարտիկներին : 1991թ.-ի դեկտեմբերից Հոկտեմբերյանի Երկրապահ ջոկատի կազմում էր, որպես գնդացրորդ : Գ. Պողոսյանը մասնակցել է նաև Հադրութի շրջանի պաշտպանական մարտերին : 1992թ.  նա << Արմավիրը Արցախին >> ավտոշարասյան առաջամարտիկներից էր : Նույն թվականի ամռանը Գագիկը երկրապահ ջոկատի կազմում մարտնչելով հասավ Մարտակերտի շրջանի Լեննինավան (Հասանդայա) գյուղի մոտ, հունիսի 29ին ազատագրման համար անմահացավ և նահատակվեց հերոսաբար : Գ.Պողոսյանը ամուսնացած էր ուներ  2 զավակ : Լռությունն անգամ անկարող է վարագուրել քո անունը, Գագի՛կ : Ցավն ու անհայտության իրարամերժ կսկիծը տեղի են տալիս, երբ քեզ ճանաչողները սրբազան երախտիքով  իմի  են բերում  քո  պատմությունը, ամենաջերմ բառերի տակ թելերով գործում հերոսական մի կտավ, որի գույների  խոսքը քոնն է : Արմավիրցիները վկայության անուրանալի վավերացում են բերում, հիշեցնում քեզ հետ առնչվող մեծ ու փոքր դեպքեր, սովորական մանրամասներ, նվիրումի դրվագներ : Դրանք քո օրերի բնույթն են, իրարից սկսվող և իրարահաջորդ քո կենսագրության, քո մանկության ու պատանեկության զորացող խինդն են, դպրոցի հոգելուր զանգը, ուսուցիչների խոնարհ խոսքն ու վարքը հիացումի :

Արմավիր քաղաքի Սարդարապատ (Հոկտեմբեր) գյուղի միջնակարգ դպրոցի դասարաներից մեկը անվանակոչված է «Արծիվ-13» ջոկատի փառապանծ զինվոր Գագիկ Պողոսյանի անունով: