Լյովա Պետրոսի Պետրոսյան
Լյովա Պետրոսյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 12-ին Վրաստանի Քութաիսի շրջանի Լիլո գյուղում: Նա տակավին հինգ տարեկան էր, երբ ծնողների հետ 1955թ. տեղափողվեց Հոկտեմբերյան քաղաք՝ մշտական բնակության: Լյովա Պետրոսյանն ավարտել է Հոկտեմբերյան Քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Նա հետագայում ծառայել է նախկին Միության բանակում, սովորել զինվորական գործը և վերադարձել հայրենի քաղաք: 1988թ. փոթորկալի օրերից Լյովա Պետրոսյանը ամբողջ էությամբ նվիրվեց մեծ շարժման գաղափարներին և մինչև վերջ իր նվիրվածությունը, գործնական հատկանիշները ներդրեց հատկապես Հայաստանի սահհմաների պաշտպանության և Արցախի ազատագրության պայքարի գործին: Նա իր ակտիվությամբ և նպատակներով միացավ «Արծիվ 13» ջոկատին, մասնակցեց Երասխավանի, Նոյեմբերիանի, Գորիսի սահմանաին գյուղերի պաշտպանությանը, մարտական առաջադրանքներ կատարեց Արցախում: Լյովա Պետրոսյանը Ռուբիկ Եղոյանի հրամանատարության ջոկատում եղավ Հադրութ-Մարտակերտ ճակատներում և իր անձնազոհությամբ փայլեց մարտական առաջադրանքների կատարելիս: 1992թ. հունիսի 29-ին Մարտակերտի շրջանի Լենինավան (Հասանդայա) գյուղի ազատագրման համար զոհվեց և անմահացավ հանուն ազատ և անկախ Արցախի համար: