Այվազ Սիմոնի Թարվերդյան
Այվազ Թարվերդյանը ծնվել է 1955թ.-ի հոկտեմբերի 15-ին Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքի Մայիսյան գյուղում: Նա սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, իսկ 8-րդ դասարանից ուսումը շարունակել է Երևանի թիվ 39 պռոֆտեխ ուսումնարանում, որտեղ էլ ձեռք է բերել քանդակագործ-վերականգնողի մասնագիտություն: Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է արտադրությունում, այնուհետև զորակոչվել նախկին խորհրդային բանակ ծառայության: Քանդակագործ Այվազը ծառայության ժամանակ իրենց զորամասում իրական քանդակագործին վայել քանդակում է մի հուշակոթող : Այդ աշխատանքի համար նրան տրվում է խրախուսանք՝ կարճատև արձակուրդ, իսկ այդ հուշակոթողը, երբ պատրաստ է լինում այդ օրվանից զինվորները սկսում են զինվորական երդում տալ Այվազի պատրաստած հուշակոթողի մոտ: 1976թ. զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Հոկտեմբերյանի կենցաղ սպասարկման վարչույան քարերի մշակման արտադրամասում, որպես փորագրող վարպետ: Արցախյան շաչժումը սկսելու առաջին իսկ օրերից նա այդ պայքարի հորձանուտում էր, <<Արճիվ-13>>-ի անկուն առաջամարտիկն ու անփոխարինելի գնդացրորդ է: Նա ՀՀՇ-ի Արմավիրի շրջանի խորհրդի վարչության անդամ էր, սկզբունքային էր և երդվյալ հայրենասեր: Ա. Թարվերդյանը մարտնչել է Երասխում, Կիրանցում, Արծվաշենում, Հաթերքում, աչքի է ընկել ԼՂՀ-ի Հադրութի շրջաի պաշտպանության մարտերի ժամանակ, երբ ինքը <<Արծիվ-13>> ջոկատի շտաբի պետն էր: Այվազի վերջին մարտը 1992թ.-ի հունիսի 29-ի Լենինավանի ազատագրման համար էր, որտեղ էլ ընկավ հերոսի մահով: Այվազը ամուսնացած էր և ուներ չորս զավակ: Մայիսյան գյուղում բարի խոսքեր ասեցին Այվազի մասին: Հայտնի է մարտական մի փառավոր ճանապարհ, որն Այվազը սկսեց Արցախյան շարժման առաջին օրերից: Ֆիզիկապես ամուր, հոգով ուժեղերիտասարդը զինվորագրվեց Ռուբիկի ջոկատին, ստանձնեց գնդացրորդի իր անփոխարինելի դերը: Նրա ճանապարհն անցավ սահմանային թեժ կետերով, հետո գոյամարտի ուղին ձգվեց Արցախ աշխարհում: Նա գնաց իր եղբայրներին օգնելու, ապացուցելու իրենը, հավաստելու ապռելու իր արժեքը: