Հովսեփ Քերոբի Սարուխանյան
Հովսեփ Սարուխանյանը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 19-ին Վրաստանի Մախարձեի շրջանի Մախարձե քաղաքում: Նա ընդամենը 7 տարեկան էր, երբ ընտանիքը մշտական բնակության նպատակով տեղափոխվեց Արմավիր (Հոկտեմբերյանի) քաղաքի Լենուղի գյուղ: Այնտեղ էլ նա սովորել և ավարտել է միջնակարգ դպրոցը, 1976 թ.-ին ծառայել է ԽՍՀՄ բանակում։ Ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՀԱԷԿ-ում: 1990 թվականին Հովսեփ Սարուխանյանն իր համոզմունքերով անմնացորդ ու վերջնականապես նվիրվում է Արցախի ինքնորոշման խնդրին` գիտակցելով, որ այդ մեծ առաքելությունն արյունով է ուղեկցվելու: Եվ նա անվարան կերպով անդամագրվում է Երկրապահ ջոկատին, դառնում Ռուբիկ Եղոյանի արժանի զինակիցներից մեկը: Նա «Արծիվ-13»-ի հետ եղել է Լաչինի, Հադրութի և Մարտակերտի շրջանի ազատագրման համար մղած մարտերում: Հայաստանի սահմանային շրջանների պաշտպանության ժամանակ ևս ցուցաբերել է մեծ կամք և արիություն: Հովսեփի վերջին մարտը եղել է 1992 թվականի հունիսի 29-ին` Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղի մղված մարտերի ժամանակ, որտեղ էլ ընկել է հերոսի մահով և անմահացել: Լենուղեցի Հովսեփը այս ամենի դիմաց իր զենքը առավ, մտավ Երկրապահ ջոկատ և դեռևս 1991-ից գնաց Հայաստանի սահմանները պաշտպանելու: Նա հավատարիմ էր իր երդմանը, Ռուբիկ Եղոյանի ջոկատում գտավ այն տղաներին, որոնց երազում էր երբևէ հանդիպել: Հովսեփը չզարմացավ, որ շատ են ընտրյալները, որոնք կարևորը գերադասել գիտիտին, զոհաբերել, առջևից գնալ, առջևում լինելու կամք ունենալ: Չզարմացավ, որ նրանք գիտեին անվրեպ կրակել, հիշողություն ունեն անցյալի պատմության հանդեպ՝ ժառանգած իրենց ծնողներից, ճչալու դիմաց պահանջել գիտեն, իսկական պատմություը պատմականորեն ապացուցել գիտեն…Եվ ամենավերջում կռվել, մաքրել և գիտակցաբար զոհվել գիտեին: