Խաչիկ Վոլոդյայի Եղոյանը
Խաչիկ Եղոյանը ծնվել է 1957 թվականին Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքում: Ավարտել է տեղի թիվ 1-ին միջն. դպրոցը, ապա ընդունվել և հաջողությամբ ավարտել է Արթիկի ինդուստրիալ տեխնիկումը: 1977 թ. նա իր պարտադիր զինվորական ծարաությունն է անցկացնում նախկին Միության զինվորական ստորաբաժանումներում: Վերադառնալուց հետո աշխատանքի է անցնում Հոկտեմբերյանի քաղժողկրթբաժնի թիվ 9-րդ դպրոցում, որպես ավտոգործի ուսուցիչ: Արցախյան շարժման օրերին նա դառնում է այն նվիրյալը, որը մինչև վերջ կապվեց նորօրյա հեղափոխական գործերին և իր հավատը չկորցրեց բոլոր դժվարությունների ժամանակ: Նա եղավ «Արծիվ-13» ջոկատի մարտնչող արծիվներից մեկը, և հավատով կանգնած մնաց իր արյունակցի՝ Ռուբիկ Եղոյանի կողքին: Խաչիկը մշտապես եղել է հիշյալ ջոկատի կազմում, նրա անցած մարտական ուղու ողջ ընթացքում մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի տարացքներում մղած մարտական գործողություններին: Խաչիկի վերջին մարտը եղել է 1992 թվականի հունիսի 29-ին` Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղի համար մղված մարտի ժամանակ, որտեղ էլ ընկել է հերոսի մահով: