Ռուբիկ Վաչիկի Եղոյան
Ծնվել է 1960 թվականի ապրիլի 20-ին, Արմավիր (նախկինում՝ Հոկտեմբերյան) քաղաքում։ 1966 թվականին ընդունվել է տեղի I միջնակարգ դպրոցը (այժմ Ռուբիկ Եղոյանի անվան)։ 1976 թ.-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է դպրոցը և նույն թվականին ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Մեխանիկական ֆակուլտետը: Միարժամանակ ընդունվել, սովորել և ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտին կից Իրավագիտական ֆակուլտետը։ 1983 թվականին ավարտել է բարձրագույն կրթությունը և ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորում: Ռուբիկ Եղոյանըը 5 տարի ինստիտուտում սովորելու ընթացում անցել է զինվորական դասընթացներ: 1981-1983թթ. ծառայել է Ստեփանակերտում, ԽՍՀՄ բանակում, և 3 ամիս ծառայելուց հետո ստանում է լեյտենանտի կոչում: 1989-1991 թվականներին՝ Արմավիրի հաստոցաշինական գործարանի, 1991 թվականից՝ «Հայկ-1» ձեռնարկության հատուկ տեխնիկական միջոցների արտադրության գծով փոխտնօրեն։
1988թ-ին նախկին Հոկտեմբերյանի շրջանից Ռուբիկ Եղոյանը առաջինն էր, որ կազմակերպեց ցույց Հոկտեմբերյան քաղաքի հրապարակում, նույն պահանջով այդ ցույցերին հաջորդեց նրա մասնակցությունը Երևանի ցույցերին։ Նաև՛ քաղաքական գործիչ էր, և՛ զինվորական։ Արմավիր քաղաքում հիմնեց Երկրապահ կամավորականների «Արծիվ-13» ջոկատը և իր ջոկատով մասնակցեց հայրենիքի պաշտպանությանը։ Նա Երկրապահ կամավորականների ջոկատի կազմակերպիչն էր։ Ջոկատների հիմքի վրա ստեղծեց Երկրապահ կամավորականների միությունը։
1989-1992 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի շրջան (Երասխ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի, Մարտակերտի (Մաղավուզ, Ջրաբերդ, Հակոբ Կամարի, Մարաղա, Չայլու և այլն), Լաչինի (Ղոչազ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1991 թվականին Ռուբիկը ընտրվեց Արմավիր քաղաքի խորհրդի պատգամավոր։ Զոհվել է Լենինավանի ազատագրման համար ընթացող մարտի ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրերի երախտագիտություն», Արիության մեդալներով, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով։