Վանիկ Արմենակի Կարապետյան
Վանիկ Կարապետյանը ծնվել է 1954թ-ին Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքի Նալբանդյան գյուղում: 1971թ-ին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ 1974թ.՝ Երևանի Շինարարական տեխնիկումը: Իր մասնագիտությամբ աշխատել է արտադրությունում:
Վանիկը Արմավիր քաղաքի Երկրապահ ջոկատի առաջին անդամներից էր: Ջոկատի շարքերում նա մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, կռվել Երասխավանի, Արծվաշենի, Եղեկնաձորի հատվածներում: 1992թ-ի Վանիկը մասնակցել է Հադրութի շրջանի ազատգրման մարտերին, աչքի ընկել քաջությամբ: Վանիկի վերջին մարտը <<Արծիվ 13>> ջոկատի հետ եղել է 1992թ-ի հունիսի 29-ին Մարտակերտի շրջանի Լենինավան (Հասանդայա) գյուղի համար, որտեղ էլ ընկել է հերոսի մահով և անմահացել:
Վանիկը ամուսնացած էր ուներ 3 զավակ: Նալբանդյան գյուղնն այդպես է իր մեջ պահում հին ու նոր սխրանքների ասպետին մաքրամատույց շշուկների կապտահուր ցոլքն է ծիածանի պես գծվում այստեղ, երբ խոսք է բացում Արցախի համար մարտնչած Վանիկի մասին: Նա գնացել էր հավատի հրավառ տենչով, հոգու մկրտություն առած փառքի հուշարձանի մշտակրակ ավազանում: