Գագիկ Ցոլակի Ավետիսյան
Գագիկ Ավետիսյանը ծնվել է 1961թ.-ի հունվարի 30-ին Արմավիրի (Հոկտեմբերյանի) շրջանի Նոր Արտագես գյուղում : Նա սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ավարտել Հոկտեմբերյանի պրոֆտեղուսումնարանը և որպես մեխանիզատոր աշխատել գյուղատնտնեսության մեջ: 1980-82թթ. Գագիկը ծառայել է ԽՍՀՄ ստորաբաժանումներում, զորացրվելուց հետո գյուղի մարդկանց հետ զբաղվել է հողագործի` խաղողի, ստեղծագործական աշխատանքով, օգնել ծնողներին, համագյուղացիներին: Նրան Նոր Արտագեսում գնահատում էին որպես բարի և նախաձեռնող երիտասարդի, որովհետև իր ապրած տարիները նա հենց այնպես չի մսխել, այլ անցկացրել գործնական ու նպատակային:
1988թ. Գագիկը արձագանքում է հայրենասիրական մեծ շարժմանը, դառնում է Արցախի ազատատենչ ոգու պաշտպաններից մեկը: Այդ գիտակցումով էլ նա անդամագրվում է «Արծիվ-13» ջոկատին և մինչև վերջ նվիրվում նրա հաղթապսակ գաղափարներին: Գագիկը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, Արցախի տարբեր շրջանների, հատկապես Հադրութի և Մարտակերտի կռիվներին: Նրա վերջին մարտը 1992թ.-ի հունիսի 29-ին էր` Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղի ազատագրման համար, որտեղ էլ ընկավ հերոսի մահով և անմահացավ: Նա ամուսնացած էր, ուներ երկու զավակ: Նոր Արտագեսում չընդհատվող պատմությունը հնից մինչև հիմա՝ վերագրվում է գյուղի կռվող տղաներին, նրանք, ովքեր մեծ հայրենականը փառավորեցին հայրենասիրության ուժով, ովքեր անմասն չմնացին Արցախի ազատագրության կռիվներին: Անապակ սիրո և փոխանցող հավատի վեհություն կա գյուղի հին ու նոր հիշողության մեջ, ով վերակերտում է չմոռացվող ակունքների զորությամբ, ուր նաև Գագիկն է: Նոր Արտագեսցի մի համեստ երիտասարդ, որ դպրոցում չէր ձգտում գերազանցիկության, սակայն բացառիկ էր իր բարությամբ, նրբանկատ էր օգնող ու կարեկցող: Պրոֆտեխուսումնարանից հետո, մեխանիզատորի իր մասնագիտությամբ նա հասցրել է հավատի ակոս բացել գյուղի կենսագրության մատյանում լինել բարու արարչության մասնակիցը: