Հակոբ Սուքիասի Տերտերյան
Հակոբ Տերտերյանը ծնվել 1951թ-ին Արմավիրիր (Հոկտեմբերյան) քաղաքում, ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը: Այնուհետև ծառայել է նաղկին միության բանակում: Հակոբ Տերտերյանը մեծ նպատակի անհատ էր, ճիշտ էր գնահատում իր ապրած ժամանակաշրջանն ու քաղաքական իրադարձությունները: Նա առանց երկտանքի 1988թ-ին դարձավ Համազգային շարժման ակտիվ մասնակիցներից, և իր ուժերի ներածի չափով ծառայեց այդ վեհ գործին: Հակոբը միայն խոսքի մարդ չէր, նա նաև գիտեր զենքով պատասխանել թշնամուն և դառնալ Արցախի ազատագրության գործի զինյալներից մեկը: Այդ էր պատճառը, որ նա անվերապահորեն միացավ
Ռուբիկ Եղոյանի <<Արծիվ-13>> ջոկատին և միշտ մնաց նրա հետ, կռվեց առաջին դիրքերում, անձնվիրաբար պաշտպանեց հող-հայրենին: Հակոբը այդ պանծալի ջոկատի հետ եղավ Հայաստանի սահմանային թեժ կետերում հայդուկի իր անմնացորդ պայքարով թշնամու դեմ կռվեց Հադրութ-Մարտակերտ ճակատային ուղղություններում: Հակոբ Տերտերյանի վերջին մարտը 1992թ-ի հունիսի 29-ին էր Մարտակերտի շրջանի Լենինավան (Հասանդայա) գյուղում որտեղ էլ ընկավ հերոսի մահով և անմահացավ:
Հակոբ Տերտերյանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա: Հակոբին ծանոթ ու հայտնի էին բոլոր դժվարությունները, որոնք նա ընդունելու էր իր վրա, բայց նա անդամագրվեց 1988-ի վիթխարի շարժմանը, գնաց ինքնամոռացումների ուղիյով: Ժամանակի բարձրունքից հեշտ է ետ նայելը սակայն դժվարինը իրական գնահատումնեի մեջ սխալվելն է, իրական գործողությունների ճիշտ ընկալումն ու բացահայտումը: Իսկ Հակոբն իր մասին պահանջում էր անկողմնակալ և ուղիղ խոսք, պահանջում էր ճշգրտված տեսնել լռության սահմանումները: