Սերգեյ Ալեքսանի Ավետիսյան (Պեպան)
Սերգեյ Ավետիսյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 20-ին Ախուրյանի շրջանի Ախուրիկ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում: 1954թ. ընտանիքը տեղափոխվել է և հիմնական բնակություն է հաստատել Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքում: Սերգեյ Ավետիսյանը աշխատել է պահածոների գործարանում որպես փականագործ վարպետ: 1988 թ. եկրաշարժից հետո Սերգեյը մեկնում է աղետի գոտի, մասնակցել է փրկարարական աշխատանքներին, աշխատել է Ֆրանսիացիների և Իտալացիների հետ: 1989թ. Ս. Ավետիսյանը եղել է մեծ շարժման համախհ, կամավոր մասնակցել է Արցախի ազատագրման մարտերին՝ Հադրութ և Մարտակերտ շրջաններում: Վերջին մարտը՝ «Արծիվ 13» ջոկատում եղել է 1992 թ. հունիսի 29-ին Մարտակերտի շրջանի Լենինավան (Հասնդայա) գյուղի ազատագրման համար, որտեղ էլ ընկել է հերոսի մահով: Նրա աճյունը հանգչում է Արմավիրի քղաքային գերեզմաննոցի պանթեոնում:
Սեգեյ Ավետիսյանը ամուսնացած էր, ուներ հինգ զավակ: …Ֆիդաի քաջերի օրինակով նա պսակվեց իրեն զենքին. մնաց Արցախի բոցերի մեջ՝ հավատալով արդարության անխուսափելի հաղթանակին: Նա ընկավ 62 տարեկան հասակում, ափսոսանքի, հառաչանքի ամենաչնչին շողք չեր տածում իր նկատմամբ, հոր նման գուրգուրում և սատար էր կանգնում երիտասարդ հայդուկներին, քանի որ ջոկատի ամենատարեց զինորն էր: Նրա ողջ կյանքը շաղախված էր անմնացորդ հավատի, ազնվության և նպատակին մինջև վերջ ծառայելու լույսով: Այդպես էլ նա այս ալեկոծ աշխարհի առջև փակեց իր աչքերը՝ անասալով արդար դատի և բանականության հաղթապսակ վերադարձին: