Ատոմ Հրաչի Սարգսյան

Ատոմ Սարգսյանը ծնվել է 1965 թվականի մայիսի 1-ին Արմավիր (Հոկտեմբերիյան) քաղաքի Լենուղի գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: ԽՍՀՄ բանակաի զորամիավորումում ծառաելուց հետո շարունակել է զինծարայությունը Էջմիածնի հատուկ զորամասում: Ատոմ Սարգսյանը մշտապես ապրում էր Արցախի ազատագրման հոգսերով, մշտապես ուներ այն որոշումը, որ լինել այնտեղ և իր մասնակցությունն ունենալ Արցախի ազատագրման ործում: 1992 թվականից Ատոմը կամավոր մասնկացել է  Արցախի ազատագրմանը «Արծիվ-13» ջոկատի հետ: Ատոմի վերջին մարտը 1992 թվականի հունիսի 29-ին էր` Մարտակերտի շրջանի Լենինավան  (Հասանդայա) գյուղի ազատագրման ժամանակ, որտեղ էլ ընկավ հերոսի մահով և անմահացավ:

Ատոմը ամուսնացած էր ուներ 2 զավակ: Հայրենահունչ օրեր էին,  բարձր, անընբռնելի թվացող դժվարություններով շաղախված: Բայց դրանք այնքան հիմնավոր ու կատարյալ էին ազգային նպատակների իրականացման համար, որ անկախության, ազատ ապրելու, պապենական բնիկ հողում մեկընդմիշտ հաստատվելու գաղափարների համար: Մարդիկ միավորվում էին, շարքերը խտանում էին միանգամից: Գերխնդիր հարցեր կան, որոնք ժամանակի ամենահասուն վարկյանի մեջ են վճռվում, կոչում  ի զեն, ի մարտ: Ատոմը,  հոգեկան այս լարումին պատրաստակամ միացավ Ռուբիկ Եղոյանի ջոկատին: Այն ժամանակ իսկապես մեծ պատիվ էր լինել այս ջոկատում: Ատոմը զենք ստացավ Երկրապահ ազատամարտիկի կարգավիճակով, ինքն իրեն հավատաց, իր համարձակությամբ  ինքն իրենից առաջ անցավ, որ նրա մայրը` Ռիման, չտխրեր, որ հասկանար ու  հավատար  որդուն: Ատոմը շատ էր ուզում, որ այդ օրերին հայրը կենդանի լիներ: Հոր քաջալերանքին էր կարոտ, նրա հանդարտ, իմաստավոր խոսքն էր խտուտ գալիս   ունկերում:  Նրա՝ իր հոր  և բացակա միուսների` իրենց տոհմի, անունից Ատոմը գիտակցված ու նրբին թելերով կապվեց իր  նպատակների դաշտին, խորհեց, խոնար լռությունից առավ, չափեց իր անելիքը սահմանը և գտավ: Գտավ այն, որ ինքը  պետք  է այնտեղ, ուր հենց իր նմաններն էին կապվելու զենքին, պնդելու հոգու զրահը: Ատոմը գնում էր ու չեր ուզում մեղադրել նրանց,  ովքեր քիչ թե շատ հեռու էին կանգնած, պատճառ ու պայմաններ էին հորինում, որ խուսափեն, հեռանան, թաքնվեն: Ատոմը մտքում խղճում   էր նրանց և հեգնանքով հիշում հոգով թշվառներին: