Գլխավոր էջ » Վիդեո » Հայոց Ցեղասպանություն

ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

00:50:49
Այցելություններ: 0 Ավելացրեց: ArmenSargsyanS ArmenSargsyanS 
Նյութի նկարագրությունը  :

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide) Օսմանյան կայսրության կառավարող ուժերի՝ երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1894-1923 թվականներին[3][4][5] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, աքսորի մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տարհանում ու սպանություն: Որոշ պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական թվականների սպանությունները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Անդրկովկասում 1918 թվականին:

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանության հետ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունները: Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից:

«Ցեղասպանություն» եզրույթն իր ժամանակին առաջարկել է նրա հեղինակ Ռաֆայել Լեմկինը՝ Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար: Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը[9]: 1915 թվականի մայիսի 24-ի համատեղ Հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսաստան) հայերի զանգվածային սպանությունները որակեցին մարդկության դեմ կատարված հանցագործություն:

http://hy.wikipedia.org/wiki/Հայոց_Ցեղասպանություն

Նյութի տևողությունը: 00:50:49
Հեղինակ: Ara Nakhshkaryan
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar