Գլխավոր էջ » Վիդեո » Խոնարհ Հերոսներ

Սիմոն Աչիգյոզյան

00:20:42
Այցելություններ: 1 Ավելացրեց: ArmenSargsyanS ArmenSargsyanS 
Նյութի նկարագրությունը  :

Ծնվել է 1939թ. փետրվարի 6-ին Ռումինիայի Գալաց քաղաքում: 1946թ. ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: Սովորել է Երևանի թիվ 24 միջնակարգ դպրոցում: 1955թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1960թ.` ինժեներ-երկրաբանի որակավորմամբ: Ս. Աչիքգյոզյանը 1970թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1984թ. նրան շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում: 1960-1991թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, հեղինակել է 70-ից ավելի գիտական աշխատու թյուններ, զբաղվել թարգմանություններով: Շուրջ 11 տարի դասախոսել է Երևանի պետական համալսարանում: Զբաղվել է հանրապետության գունավոր և ազնիվ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրությամբ: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը: Գիտության անխոնջ մշակ լինելուց բացի` նա զբաղվել է արվեստով և սպորտով, երկար տարիներ երգել է «Նարեկ» արական երգչախմբում` Խոր Վիրապի վանքում: 1989թ. ՀՀՇ առաջին համագումարում Ս. Աչիքգյոզյանն ընտրվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ: 1989թ. անդամագրվել է «Արաբո» կամավորական ջոկատին և մասնակցել Եղեգնաձորի շրջանի Գնեշիկ, Երասխ, Արենի, Խաչիկ, Նոյեմբերյանում` Ոսկեպար և այլ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին, ապա մեկնել Արցախ (Շահումյանի շրջան)` 1991թ.ապրիլի 19-ից ստանձնելով Մարտունաշենում «Արաբո» ջոկատի հրամանատարությունը: 1990թ. Ս. Աչիքգյոզյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր, մասնակցել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի աշխատանքներին` էկոլոգիայի հանձնաժողովի կազմում: Ս. Աչիքգյոզյանը զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրագործվող Արցախը հայաթափելու «Օղակ» (кольцо) գործողությունը կանխելիս: Նրա աճյունն ամփոփված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի գերեզմնատանը: ՀՀ նախագահի 1996թ. սեպտեմբերի 20-ի ՆՀ-640 հրամանագրով Ս. Աչիքգյոզյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Ամուսնացած էր, ունի երկու զավակ: 2011թ. ապրիլի 29-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միներալոգիայի և պետրոգրաֆիայի կաբինետը անվանակոչվել է Ս. Աչիքգյոզյանի անվամբ:

Նյութի տևողությունը: 00:20:42
Հեղինակ: Ara Nakhshkaryan
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar