Գլխավոր էջ » Վիդեո » Երաժշտական

Գոհար Հովհաննիսյան - Հայ ֆիդայիններ

00:05:16
Այցելություններ: 0 Ավելացրեց: ArmenSargsyanS ArmenSargsyanS 
Նյութի նկարագրությունը  :

Թիփի-բորան մութ գիշերին
Պտտում էր ֆեդային,
Փամփուշտները խաչկապ կցած,
Հրացաններն ուսերին:

Թիկունքդ լայն, թևերդ ուժգին,
Կռնակդ ամուր` պինդ պողպատ,
Սիրել գիտես, կռվել չիդես,
Դու անզգա երիտասարդ:
Սիրել գիտես, կռվել չիդես,
Դու անզգա երիտասարդ:

Հա՛յ ֆեդայիներ, ջա՛ն, ֆեդայիներ,
Ձեր մայրերը՝ Ձե՛զ ղուրբան, (2x)
Մշո սուլթան Սուրբ Կարապետ`
Ձեզի լինի՛ պահապան: (2x)

Ա՜խ, ֆեդայիներ, ջա՛ն, ֆեդայիներ
Ձեզ հետ տարեք իմ տղեն.
Ձեզ հետ կռվի, Ձեզ հետ մեռնի
Ազգիս մատաղ իմ տղեն:

Դաշտը թողուր արոր ու մաճ,
Իմ մինուճար, ազիզ լաճ,
Գնա խաղա՛ հրացանի հետ,
Որ օտարին չտանք խարջ:
Գնա խաղա՛ հրացանի հետ,
Որ օտարին չտանք խարջ:

Ձեռքդ տուր, եղբայր, երդվենք այստեղ,
Թողնենք փառքը աշխարհի, (2x)
Գնանք, կռվենք առյուծաբար,
Ի սեր ճնշված հայ ազգի: (2x)

Հա՛յ ֆեդայիներ, ջա՛ն ֆեդայիներ,
Ձեր մայրերը՝ Ձե՛զ ղուրբան, (2x)
Մշո սուլթան Սուրբ Կարապետ`
Ձեզի լինի՛ պահապան: (2x)

Նյութի տևողությունը: 00:05:16
Հեղինակ: HARUTYUN TAMRAZYAN
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar