Գլխավոր էջ » Վիդեո » Ճանաչենք մեր հերոսներին

ԱՐՇԱԿ ՂԱՄԲԱՐՅԱՆ: Ճանաչենք մեր հերոսներին.

00:00:59
Այցելություններ: 1 Ավելացրեց: ArmenSargsyanS ArmenSargsyanS 
Նյութի նկարագրությունը  :

Արշակ Սեդրակի Ղամբարյան (1958 - 1994) - ազատամարտիկ, Ղարաբաղյան շարժման գործիչ:

1990 - 1994 թթ. «Մուշ» և «Արծիվ - 5» ջոկատների կազմում մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի (Կոռնիձոր, Խնձորեսկ), Սիսիանի, Կապանի և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի (Մեծշեն, Ումուդլու, Հակոբ Կամարի, Կարմիրավան), Շուշիի, Բերձորի (Լաչինի մարդասիրական միջանցք), Մարտունիի, Ֆիզուլիի (Հորադիզ) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

1994 թվականի ապրիլի 21-ի գիշերը Շենգավիթի գրոհային ջոկատի 38 ազատամարտիկներ դիրքավորվել են Կարմիրավանի մատույցներում: Հակառակորդը լուսաբացին նախահարձակ է եղել: Զգալով շրջապատման վտանգը՝ Արշակ Ղամբարյանը և 13 ազատամարտիկներ կրակը վերցրել են իրենց վրա և ապահովել մյուսների նահանջը: Շրջապատման մեջ Արշակը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի զինվորների հետ, սպանել նրանցից մեկին ու զոհվել:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով:

Նյութի տևողությունը: 00:00:59
Հեղինակ: Աշխարհազոր ՀԿ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar