Գլխավոր էջ » Վիդեո » Ճանաչենք մեր հերոսներին

ՅՈՒՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (26-ի Յուրա): Ճանաչենք մեր հերոսներին.

00:00:54
Այցելություններ: 0 Ավելացրեց: ArmenSargsyanS ArmenSargsyanS 
Նյութի նկարագրությունը  :

Յուրա Գառնիկի Հովհաննիսյան (1954 - 1993) - Արցախյան ազատամարտի հերոս, ՊԲ փոխգնդապետ:

Յուրա Հովհաննիսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին 1991 - 1992 թթ. «Սասունցի Դավիթ» ջոկատի կազմում՝ որպես ջոկատի ազատամարտիկ: 1992 - 1993 թթ. եղել է Ստեփանակերտի գումարտակի, «Քսանվեցի դիրքեր» պահեստազորի հրամանատար, 1992 - 1993 թթ.՝ Շուշիի պարետ:1991 - 1993 թթ. մասնակցել է «Քսանվեցի դիրքերի» կազմակերպմանն ու պաշտպանությանը: Շուշիի ազատագրման ժամանակ ղեկավարել է «26»-ի հենակետում տեղակայված պահեստազորի ռազմական գործողությունը. 1992 թվականի մայիսի 8-ին դիրքավորվել է Շուշի և Ջանհասան - Քյոսալար ուղղությունում և ջախջախել հակառակորդին:

Յուրա Հովհաննիսյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 27-ին՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի մատույցներում՝ ականի պայթյունից:

Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի մեդալով:

Նյութի տևողությունը: 00:00:54
Հեղինակ: Աշխարհազոր ՀԿ
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar