Գլխավոր էջ » Վիդեո » Վավերագրական ֆիլմեր

Մահապարտներ

00:38:29
Այցելություններ: 4 Ավելացրեց: ArmenSargsyanS ArmenSargsyanS 
Նյութի նկարագրությունը  :

18 հունվարի 1990 -- ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «ԼՂՀ պետական անկախության մասին» Հռչակագիրը:18 հունվարի 1990 -- Հայ-ադրբեջանական զինված բախումների սկիզբը: Արարատի շրջանի Երասխ գյուղի մատույցներում հայկական աշխարհազորայինները եռօրյա մարտերում ջախջախիչ հակահարվածով հետ շպրտեցին ադրբեջանական ելուզակներին:20 հունվարի 1992 - Երկօրյա մարտերից հետո (հուվարի 20-21-ը) Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Ստեփանակերտի ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Կրկժան արվարձանը:8 մայիսի 1992 - Արցախի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:10 մայիսի 1992 -- Ստեղծվեց ՀՀ ԶՈՒ կապի առաջին զորամասը:18 մայիսի 1992 - Արցախի ինքնապաշտպանական ուժերի հուժկու հարվածով ազատագրվեցին Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից` Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր) և բացվեց Մայր Հայաստանի հետ միացնող կապ, ու ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը: Այս ճանապարհն ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը:Մայիս 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ հակաօդային զորամասերի ձևավորումը: Մայիսի երրորդ կիրակի օրը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես ՀՕՊ զորքերի օր:13 հունիսի 1992 -- Խորհրդա-ադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը: Հունիս 1992 -- Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ավիացիոն զարամասի ձևավորումը: 1997 թվականից հունիսի 3-րդ կիրակի օրը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է Ավիացիայի օր: 4 հուլիսի 1992 - Նախորդ օրը 3 ուղղություններով հարձակման անցած ադրբեջանական հսկայական ուժերի (նաև մեծաթիվ վարձկաններ ԱՊՀ-ից և Թուրքիայից) ճնշման ներքո հայկական ուժերը կեսգիշերին մոտ թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը: Հետագա օրերին թշնամին գրավեց նաև Թարթառի ողջ ձախափնյա մասը:5 օգոստոսի 1992 - Ադրբեջանական բանակի կողմից Ստեփանակերտ քաղաքի հրետանային աննախադեպ գնդակոծության հետևանքով սպանվեց և վիրավորվեց 106 խաղաղ բնակիչ:8 օգոստոսի 1992 -- Հնգօրյա արյունահեղ մարտերից հետո (օգոստոսի 4-8-ը), ընկավ Արծվաշենը:30 օգոստոսի 1992 -- Ստեղծվեց «Արծիվ-մահապարտներ» գումարտակը, որը վճռորոշ դեր կատարեց Արցախի հյուսիս-արևելյան ճակատում: Նրա գործողությունների շնորհիվ հնարավոր դարձավ բեկում մտցնել ռազմաճակատի այդ հատվածում և կանգնեցնել թշնամու հարձակումը:7 սեպտեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասի ձևավորումը: 2000 թվականից սեպտեմբերի 7-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ինժեներական զորքերի օր:http://vardananq.do.am/index/azatamart_1988_1994/0-24

Նյութի տևողությունը: 00:38:29
Հեղինակ: Anushavan Armenia
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar