Գլխավոր էջ » Վիդեո » Երաժշտական

Լեբլեբիջիների խմբերգը - «Կարինե» կատակ օպերայից

00:03:15
Այցելություններ: 1 Ավելացրեց: ArmenSargsyanS ArmenSargsyanS 
Նյութի նկարագրությունը  :

ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ («Կարինե» կատակ օպերայից)
Խոսք` Թ. Նալյանի, Երաժշտությունը` Տ. Չուխաջյանի

Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն:

(Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն, Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն):

Ուրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական.
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:

(Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք):

Տոհմը մեր եղել է քաջերից քաջը,
Անարգել է կայծակների շառաչը,
Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ:

(Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ, Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ):

Ուրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական,
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեցենք, որ հիշեն հոր հարսանիք:

(Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք):

Նյութի տևողությունը: 00:03:15
Հեղինակ: armenialiberty
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar