Գլխավոր էջ » Վիդեո » Երաժշտական

Թաթուլ Կրպեյանին (Tatul Krpeyanin) - Սահակ Սահակյան

00:04:27
Այցելություններ: 2 Ավելացրեց: ArmenSargsyanS ArmenSargsyanS 
Նյութի նկարագրությունը  :

Թաթուլ Կրպեյանի հիշատակին

Մայրամուտ իջավ, պատեց սար ու ձոր,
Սակայն չդադարեց կռիվն ահավոր,
Բացվեց արշալույս` անհույս սգալով,
Գետաշենն ընկավ հայդուկի փառքով:

Մի ասուպ սահեց, գնաց երկնակամարով,
Հավքեր եկան-անցան` լուռ արտասվելով,
Ավաղ ԹԱԹՈՒԼն էր ընկել կռվում քաջարի,
Մի լուր տարե՛ք, հավքե՛ր, մորը հայդուկի:

Էրգրի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավաղ վերքերիդ համար չեղավ դեղ-դարման,
Թող լույս իջնի շիրմիդ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ:

Գետաշենն էլ ձեզ հետ ընկավ քաջարի,
Բախտը գետաշենցուն զարկեց ժեռ քարին,
Թէ՛ տուն, թէ՛ գերեզման մնացին գերի,
Մարեց վառվող մոմը վրան խաչքարի:

Դաշնակցութեան մարտիկ[2], ազգի քաջ զինուոր,
Մահուանդ լուրը գուժեց սրտեր բիւրաւոր,
Ձեր թափած արեան կանչը թող ապրի յաւերժ,
Ամեն հայի սրտում թող ծնի վրէժ:

Նյութի տևողությունը: 00:04:27
Հեղինակ: Lilit Tadevosyan
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar