Գլխավոր էջ » Վիդեո » Երաժշտական

Արթուր Ղարիբյանին - Սամվել Երանյան

Այցելություններ: 3 Ավելացրեց: ArmenSargsyanS ArmenSargsyanS 
Նյութի նկարագրությունը  :

ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆ (Տուտուլ)

Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատարը:
Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 16-ին Ստեփանավանում՝ կուլիկամցու ընտանիքում:
1992-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը, սովորում էր քանդակի բաժնում:
1988-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, ԼՂՀ Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողություններին:
Զոհվել է 1992թ. նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից: Այդ օրը շատ տխուր է եղել, չի խոսել: Չորս փամփուշտ է ցույց տվել, ասել է. «Էս մեկը Դուշմանինն է, մեկը՝ Ուզբեկինը, մյուսը՝ Վարդան Բախշյանինը, չորրորդն էլ իմն է»:
Աճյունը ամփոփված է Եռաբլուրում` իր ընկեր և հրամանատար Դուշման Վարդանի կողքին («Դուշմանը կյանքս փրկեց, ինչպես չկարողացա ինքս էլ Դուշմանի կյանքը փրկել»,- անընդհատ կրկնում էր նա):
Ա. Ղարիբյանի անունով անվանակոչվել են Ստեփանավանի արվեստի թիվ 1 դպրոցը, ԼՂՀ Մարտակերտ քաղաքի արվեստի ստուդիան, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի միջնակարգ դպրոցը: Երևանում գործում է Ա. Ղարիբյանի անվան թանգարան-ցուցասրահ (Կոմիտասի պողոտա 47 հասցեում):
Լույս է տեսել նրան նվիրված «Արթուր: Արծվի թռիչք էր նա» գիրքը (1998, 2-րդ լրամշակված հրտ.՝ 2001, հեղ.՝ Գ. Ղարիբյան): «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարով նկարահանվել է «Արթուր» փաստագրական ֆիլմը (1999, սցենարի հեղինակ և ռեժիսոր Ս. Թադևոսյան):
Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով (հետմահու), ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (հետմահու) և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով (հետմահու):

Ո՞վ ես դու, մա՛րդ, թե չունես հայրենիք.
Փուչ արարած...
Ո՞վ ես դու, մա՛րդ, թե պայքար չունես.
Խեղճ արարած...
Ելի՛ր, ժամն է հրաժեշտի,
Ելի՛ր, քանի կարող ես հասցնել,
Եկել է ժամը, պիտի բաժանվենք,
Պիտի հիշենք անցածը,
Սեղմի՛ր ձեռքս, բարեկա՛մ,
Միգուցե վերջին անգամ...

Արթուր Ղարիբյանին

...

Որոտում ու մռնչում են հզոր ահեղ ՖԻԴԱՅԻՔ
Նպատակը մեկն է միայն տեսնել ազատ հայրենիք,
Պատերազմի ահեղ պարն են դաշտում բռնել հայորդիք
Երազանքը մեկն է միայն կերտել հաղթող հայրենիք:

Դե տղերք ջան զենքերը վեր
Շարքեր,շարք կրակ բացեք
Քաջ ԱՐԹՈՒՐՒ հաղթած հոգուն
Դեպի երկինք ճամփա բացեք:

Հեղինակ: Վարդան Դուշման
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar