Գլխավոր էջ » Վիդեո » Երաժշտական

Արծիվ-13 ջոկատի երգը

00:02:18
Այցելություններ: 1 Ավելացրեց: ArmenSargsyanS ArmenSargsyanS 
Նյութի նկարագրությունը  :

Արմավիրի անպարտ ջոկատ,
Հայոց երկրի փառք ու պարխանք,
Ձեր սխրանքով անմահ ու վեհ
Պիտի ապրեք հավիտեան։

Փառք և փառք Ձեզ հայոց քաջ զինվորներ,
Արծիվ-13 ջոկատի քաջեր,
Ձեր արյամբ ներկված հողը հայրենի
Ձեր անուններով պիտի զարդարենք։

Կրկ․ Արծիվ-13 ջոկատ հաղթական,
ԵՎ հրամանատար Ռուբեն Եղոյան,
Ձեր հոգիները թև պիտի առնեն,
Անամպ երկնքում հպարտ սավառնեն,
Ձեր թափած արյան ամեն կաթիլից,
Ծիլ ու ծաղիկ կյանք առնեն։

Արմավիրի Արծիվ ջոկատ,
Փառավոր հերոսներ անպարտ,
Դուք ապրում եք մեր սրտերում,
Ու դեռ կապրեք դարեդար։

Փառք Ձեզ պես արծիվ ծնած մայրերին,
Կյանք Ձեզնով հպարտ Ձեր Զավակներին,
Հայոց քաջարի հերոսներին փառք,
Փառք կռվում ընկած հայ զինվորներին։

Կրկ․ Արծիվ-13 ջոկատ հաղթական,
ԵՎ հրամանատար Ռուբեն Եղոյան,
Ձեր հոգիները թև պիտի առնեն,
Անամպ երկնքում հպարտ սավառնեն,
Ձեր թափած արյան ամեն կաթիլից,
Ծիլ ու ծաղիկ կյանք առնեն։

Նյութի տևողությունը: 00:02:18
Հեղինակ: Artak Mkrtchyan
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar